«Վրացական երազանք»-ը դիտարկում է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն դիտարկվում է երկրի վարչապետի թեկնածուի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականից հետո:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտնել է խորհրդարանի փոխնախագահ Արչիլ Թալակվաձեն։
Ավելի վաղ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ թողնում է պաշտոնը և դառնում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Տեղական հեռուստաընկերությունները նշում են, որ վարչապետ Ղարիբաշվիլին և այդ կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն առաջին անգամ կփոխանակվեն պաշտոններով, սակայն Կոբախիձեն հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։
«Թիմը խորհրդակցություն է անցկացրել: Վարչապետի պաշտոնում դիտարկվում է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը: Շնորհակալություն եմ հայտնում Իրակլի Ղարիբաշվիլիին իր աշխատանքի համար»,- ասել է Թալակվաձեն։
Կարծիքներ