ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Ստրասբուրգ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Ստրասբուրգ:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
1. ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովին և Հանուն առողջ միջավայրի կոնտակտային խորհրդարանականների ցանցի հերթական նիստերին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 23-25-ը Փարիզ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 46-րդ նստաշրջանին մասնակցելու համար մարտի 26-29-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանին:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Փարիզ գործուղման հետ կապված օրապահիկի (3 օրվա), ինչպես նաև գիշերավարձի (3 գիշերվա)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ Ստրասբուրգ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը, ինչպես նաև Երեւան-Փարիզ-Ստրասբուրգ-Երևան ճանապարհածախսը կատարում է հրավիրող կողմը»,- ասված է կարգադրության մեջ:
Կարծիքներ