Ֆրանսիայում հայտարարել են «Սեզար» կինոմրցանակի հավակնորդներին

Ֆրանսիայում հայտարարել են «Սեզար» կինոմրցանակի հավակնորդներին

Կինեմատոգրաֆի արվեստների և տեխնոլոգիաների ֆրանսիական ակադեմիան հայտարարել է «Սեզար» կինոմրցանակի հավակնորդներին:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ակադեմիայի հայտարարությանը, ամենից շատ արձանիկների հավակնում է Էմանյուել Մուրի «Ինչ ենք ասում, ինչ ենք անում» ժապավենը:

Կինոնկարը հավակնում է 13 մրցանակի, այդ թվում՝ «տարվա լավագույն ֆիլմի»: Գլխավոր դերերը ֆիլմում կատարել են Նիլս Շնայդերը և Կամելիա Ժորդանան, որոնք համապատասխանաբար կպայքարեն նաև «լավագույն դերասան» և «լավագույն դերասանուհի» անվանակարգերի համար:

Լավագույն ֆիլմ կարող են ճանաչվել նաև Ֆրանսուա Օզոնի «Ամառ 85», Ալբեր Դյուպոնտելի «Լավ մնացեք», Սեբաստիան Լիֆշիցի «Աղջիկներ» ժապավենները:

Լավագույն դերասանի տիտղոսի համար պայքարում են նաև Սամի Բուաժիլան, Ջոնաթան Կոենը, Ալբեր Դյուպոնելը և Վիլսոն Լամբերը:

Լավագույն դերասանուհի ճանաչվելու համար կմրցեն Լոր Կալամին, Բարբարա Զուկովան, Վիրժինի Էֆիրան:

«Սեզար» մրցանակը հանձնվում է 1976 թվականից ի վեր: 45-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 12-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էին դարձել «Օսկարի» հավակնորդների կարճ ցանկի մասնակիցները: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում