Նարենդրա Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ

Նարենդրա Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ծրագրում է փետրվարին այցելել Ֆրանսիա։ Նա մասնակցելու է արհեստական բանականության գագաթնաժողովին, որը կանցկացվի Ֆրանսիայում` փետրվարի 10-ին և 11-ին։

Ինչպես հաղորդում է The Hindu թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին, Փարիզում կարող են կնքվել ավելի քան 10 միլիարդ դոլար արժողությամբ գործարքներ Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար Rafale կործանիչների և Scorpene սուզանավերի ձեռքբերման վերաբերյալ։ Այդ հարցը Փարիզն ու Նյու Դելին քննարկում էին ամիսներ շարունակ, գրում է պարբերականը:

Ակնկալվում է, որ պայմանագրերը կներկայացվեն Հնդկաստանի կառավարության պրոֆիլային հանձնաժողովի հաստատմանը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, հայտնում են թերթի աղբյուրները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում