Գերմանիայում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը

Գերմանիայում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը

Գերմանիայում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի թիվն անցած օրն ավելացել Է 13 245-ով: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի անվան Վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում Է Գերմանիայի առողջապահության նախարարությանը)՝ ապրիլի 12-ին հրապարակված տվյալները:

Համավարակի սկզբից ի վեր, այսպիսով, վարակ Է հայտնաբերվել Գերանիայի 3 011 513 բնակչի մոտ: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության հետեւանքներից երկրում 24 ժամում մահացել Է 99 հիվանդ: Համաճարակի ամբողջ ժամանակամիջոցում Գերմանիայում մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել Է 78 452-ի:

Ներկայումս ԳԴՀ-ի 100 հազար բնակչին բաժին Է ընկնում վարակման 136,4 դեպք: Այս պահին Գերմանիայում գործում Է կարանտին, բայց ոչ այնպես խիստ, ինչպես ձմռանը: Բաց են դպրոցներն ու մանկապարտեզները, վարսավիրանոցները, կոսմետիկայի սրահները, գրախանութներն ու ծաղկի խանութները: Առանց կորոնավիրուսի թեստի կարելի Է այցելել հիմնականում սուպերմարկետներ: Վարակվածների թվի աճը հունվարին եւ փետրվարին կրճատվել Է, բայց մարտ ամսից ցուցանիշները կրկին սկսել են ավելանալ: Փորձագետները դա բացատրում են կորոնավիրուսի ավելի վարակիչ հանրԷահիմքի տարածմամբ: Սահմանափակիչ միջոցները երկարաձգվել են մինչեւ ապրիլի 18-ը, սակայն բացառված չԷ, որ դրանք կարող են խստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում