Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
Ապրիլի 16-17-ը, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-20-ը, պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում ապրիլի 16-17-ը, 18-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Կարծիքներ