ԱՆ-ն ևս մեկ անգամ հերքում է «200 թաքցրած» դիակի մասին տեղեկությունը
Քանի որ համացանցում շարունակում է շրջանառվել և շահարկվել «թաքցրած դիերի» մասին սուտ լուրը, ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հերքում է «200 թաքցրած» դիակի մասին տեղեկությունը:
«Հարազատները, լրատվամիջոցները և պատգամավորներ շաբաթվա ընթացքում հնարավորություն են ունեցել շրջել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» բոլոր մասնաճյուղերով և մանրակրկիտ ծանոթանալ թե՛ դիերի և մասունքների պահման պայմաններին, թե՛ դրանց հաշվառման գործընթացին և թվաքանակին՝ անձամբ համոզվելով, որ հնչած մեղադրանքը պարզապես հերյուրանք է, և որ «200 թաքցրած» դիակի մասին խոսք լինել չի կարող:
Առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ սուտ տեղեկատվություն տարածելուց և որդեկորույս ծնողներին լրացուցիչ ցավ պատճառելուց»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ