Արևմուտքը չի կարողանա Կալինինգրադն անջատել Ռուսաստանից. Ալիխանով
Արեւմուտքը ոչ մի շանս չունի Կալինինգրադը Ռուսաստանից անջատելու փորձերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է մարզի ղեկավար Անտոն Ալիխանովը: Նրա խոսքով՝ «նման ձգտումների դեմ պայքարի վերջին 5-6 տարվա ընթացքում շատ բան Է արվել, ներուժը, որը մեր գործընկերներն ու հարեւանները կուտակել են տասնամյակների ընթացքում, այն գործնականում համահարթված Է»:
«Կարծում եմ, որ հաջողությունների ոչ մի լուրջ շանս առաջիկա տարիներին նրանք իսկապես չունեն, որովհետեւ մեր պետության դեմ ահա այս աշխատանքի ենթակառուցվածքը մենք լրջորեն ապասարել ենք վերջին տարիների ընթացքում»,-Ալիխանովը հայտարարել Է «Սոլովյով Live»-ի եթերում: Լիտվայի երկաթուղիներն ավելի վաղ Կալինինգրադի երկաթուղուն ծանուցել Էին հունիսի 18-ից մի շարք ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին, որոնք հայտնվել Էին ԵՄ-ի պատժամիջոցների ներքո:
Մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը հայտարարել Է, որ Կալինինգրադի մարզի լաստանավային համալիրը գլուխ կհանի Լիտվայի տարածքով տարանցման սահմանափակման պատճառով նոր բեռների հետ կապված հարցում: Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզ նավթամթերքների տեղափոխումը շարունակվում Է, դրանց տարանցումը չի սահմանափակվել մինչեւ օգոստոսի 10-ը: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է, որ Լիտվան, նման որոշում ընդունելով, գործում Է ագրեսիվորեն եւ դուրս Է եկել ոչ բարեկամական սահմաններից:
Նա հավելել Է, որ Վիլնյուսը պետք Է հասկանա, որ Կալինինգրադ տարանցման հարցում նրա գործողությունները Մոսկվայի կողմից որպես թշնամական բնութագրելը նշանակում Է, որ այժմ «արդեն խոսելն ավելորդ Է»: Ռուսաստանում ԵՄ-ի դեսպան Մարկոնւս Էդերերը հունիսի 21-ին ԱԳՆ Է կանչվել տարանցման սահմանափակման պատճառով: Խոսակցության ընթացքում ռուսական կողմը պահանջել Է անհապաղ վերսկսել կալինինգրադյան տարանցումը, այլապես կհետեւեն պատասխան միջոցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ