Ջերմուկից Սարավան տանող ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ն ու «ԿամԱզ»-ը. վարորդը արգելափակվել է, ճանապարհը՝ փակվել
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 07:21-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքից Սարավան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ճանապարհը երկկողմանի փակվել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 142-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz»-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲՄ։
Կարծիքներ