YouTube-ը կորոնավիրուսի մասին ավելի քան կես միլիոն ապատեղեկատվական տեսանյութ է հեռացրել

YouTube-ը կորոնավիրուսի մասին ավելի քան կես միլիոն ապատեղեկատվական տեսանյութ է հեռացրել

Վերջին 12 ամիսների ընթացքում YouTube-ը կորոնավիրուսի մասին ավելի քան կես միլիոն ապատեղեկատվական տեսանյութ է հեռացրել:

«Մենք շարունակում ենք թարմացնել Covid-19-ի հանդեպ մեր քաղաքականությունը, որպեսզի գիտական առաջընթացի վերաբերյալ տեղեկացված լինենք, 2020-ի փետրվարից մենք հեռացրել ենք ավելի քան կես միլիոն տեսանյութ՝ համաձայն այս կանոնների»,- ասել է YouTube-ի գործադիր տնօրեն Սյուզան Վոյչիցկին: «Այժմ մեր ուշադրությունը կենտրոնացած է պատվաստման հնարավորությունների վրա»:

Հոկտեմբերին YouTube-ն ընդլայնել է Covid-19-ի առնչությամբ ապատեղեկատվական քաղաքականությունը՝ արգելելով պատվաստանյութերի հետ կապված բովանդակությունը, որը հակասում է առողջապահության ոլորտի պաշտոնական մարմինների պնդումներին, ինչպիսին է ԱՀԿ-ն:

Համավարակի ընթացքում YouTube-ում օգտվողների ընդհանուր վերելք է գրանցվել: Անցյալ տարվա առաջին եռամսյակում YouTube-ը հաղորդել էր ամբողջ աշխարհում դիտումների ժամանակի 25% աճի մասին: 2020-ի առաջին կեսին ամենօրյա ուղիղ հեռարձակումների ընդհանուր քանակը նույնպես աճել է 45%-ով: «Համավարակն արագացրեց մեր թվային կյանքը»,- ասել է Վոյչիցկին:

«Մենք միշտ ձգտում ենք գտնել ճիշտ հավասարակշռություն բաց լինելու եւ պատասխանատվության միջեւ՝ պահպանելով աշխարհի կառավարությունների կողմից սահմանված կանոնները»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում