Չիկագոյում անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց ուղղությամբ. կա 14 վիրավոր

Չիկագոյում անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց ուղղությամբ. կա 14 վիրավոր

ԱՄՆ Իլլինոյիս նահանգում՝ Չիկագո քաղաքի հարավային շրջաններից մեկում` թաղման բյուրոյի հարևանությամբ, դեռևս անհայտ անձինք կրակ են բացել, որի հետևանքով 14 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, հղում անելով Chicago Tribune թերթի հրապարակմանը, նշել է, 14 տուժածները տեղափոխվել են տարբեր հիվանդանոց: Նրանց մեծ մասի առողջական վիճակը գնահատումվում է ծանր:

Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել մեկ անձի, որը, հնարավոր է, ներգրավված է եղել կատարվածում, փնտրվում են հնարավոր մնացած կասկածյալները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում