Իտալիայում կորոնավիրուսի՝ պատվաստանյութերի նկատմամբ կայուն մուտացիա են հայտնաբերել

Իտալիայում կորոնավիրուսի «նիգերիական շտամ» է հայտնաբերվել. մուտացիան կայուն է պատվաստանյութերի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարակաբանների ընկերության նախագահ և միկրոկենսաբանության լաբորատորիայի տնօրեն Առնալդո Կարուզոն։
«Իտալիայում մենք առաջին անգամ շտամ ենք հայտնաբերել, որի մուտացիաների դեմ ներկայիս պատվաստանյութերը կարող են արդյունավետ չլինել», – ասել է Կարուզոն:
Մուտացիան հայտնաբերվել է Բրեշիայի հյուսիսային շրջանում:
Կարծիքներ