Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել Նարինե Հակոբյանը
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Մինչ այս նշանակումը Նարինե Հակոբյանը զբաղեցնում էր Ինտերպոլի ԱԿԲ-ի ինֆորմացիայի մշակման և վերլուծության բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազորի պաշտոնը:
Կարծիքներ