Լեանդրո Տրուսարդը խոսել է Արսենալ տեղափոխության մասին

Բելգիացի կիսապաշտպան Լեանդրո Տրուսարդն առաջին հարցազրույցն է տվել «Արսենալի» ֆուտբոլիստի կարգավիճակում։ Ֆուտբոլիստը լոնդոնյան թիմ է տեղափոխվել «Բրայթոնից»:
Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Արսենալը» մեծ ակումբ է, և ես պատրաստ եմ երկրպագուներին ցույց տալ, թե ինչի եմ ունակ։ Բոլորը տեսնում են, թե թիմի գործերն ինչքան լավ են Անգլիայի առաջնությունում, և ես այստեղ եմ, որ թիմին օգնեմ իրականացնել նաև իր ակումբային երազանքները։ Ես ամեն օր կաշխատեմ և կփորձեմ օգնել թիմին հասնել իր նպատակներին։ Գիտեմ, որ Միկել Արտետան հիանալի մարզիչ է, և ես հույս ունեմ, որ մեծագույն գործերի մասը կկազմեմ։
Ինձ ասել են, որ ես դուր եմ գալիս «Արսենալին», որ ես իսկապես համապատասխանում եմ այս համակարգին։ Ինձ օգնում է այն, որ ես ունիվերսալ եմ, և կարող եմ խաղալ տարբեր դիրքերում։ Ակումբում անհամբերությամբ են սպասում ինձ հետ աշխատելուն, ես՝ ևս։
«Արսենալը» ակումբ է հարուստ պատմությամբ, և ես ցանկանում եմ դառնալ նրա մի մասը։ Հենց այս պատճառով եմ ես միացել այս նախագծին։ Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար»,- Տրուսարդի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։
Կարծիքներ