Facebook-ն ուսումնասիրում է ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական գովազդն արգելելու հնարավորությունը
Facebook ընկերության ղեկավարությունն ուսումնասիրում է սոցիալական ցանցում այս տարվա նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ քաղաքական գովազդների տեղադրման արգելք սահմանելու հնարավորությունը: Տեղեկությունը հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Bloomberg գործակալությանը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ հնարավոր արգելքը դեռևս քննարկվում է: Մի կողմից, այն կկարողանա օգտատերերին պաշտպանել ընտրությունների հետ կապված կոնտենտից, որը կարող է մոլորության հասցնել:
Այնուամենայնիվ, Facebook-ի աշխատակազմը մտավախություն ունի, որ գովազդի արգելքը կարող է ընկերության վրա բացասաբար ազդել հաճախելիության ապահովման հարցում կամ սահմանափակել թեկնածուների հնարավորությունները վերջին լուրերի կամ նոր տեղեկատվությանն արձագանքելու համար:
Կարծիքներ