Արքայազն Հարրին հայտարարվել է տիտղոսի հավակնորդ, որը կրում էր մանկապիղծի հետ ընկերություն անող թագաժառանգը
Բրիտանացի սահմանադրական փորձագետ Իէն Մաքմարտանը արքայազն Հարրիին անվանել է Յորքի դուքսի տիտղոսի հավակնորդ, որը պատկանում է շնորհազուրկ արքայազն Էնդրյուին, որն ընկերացել է միլիոնատեր մանկապիղծ Ջեֆրի Էփշտեյնի հետ: Այս մասին գրում է Daily Express պարբերականը։
1986 թվականին Եղիսաբեթ 2-րդ թագուհին իր կրտսեր որդուն՝ արքայազն Էնդրյուին, շնորհել է Յորքի դուքսի տիտղոսը։ Նա հետևում էր ավանդույթին, ըստ որի՝ դուքս են դառնում միապետի երկրորդ որդիները։ Քանի որ Էնդրյուն չունի արական սեռի ժառանգներ եւ ոչ ոք չի ժառանգի տիտղոսը, Յորքի նոր դուքսը պետք է ընտրի իշխող թագավորին կամ թագուհուն:
Մաքմարտանը կասկածում է, որ արքայազն Էնդրյուի դեմ անչափահասի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքները կարագացնեն տիտղոսի փոխանցումը: «Հարյուրավոր տարիների ընթացքում տիտղոսները հաճախ արատավորվել են իրենց կրողների պահվածքով», — պնդում է փորձագետը։ «Համարվում է, որ տիտղոսը միշտ ավելի կարևոր է, քան նրա կրողը, և հաջորդ սերունդը չպետք է պատասխան տա նախորդի մեղքերի համար»։
Մաքմարտանի կարծիքով՝ արքայազն Էնդրյուի մահից հետո տիտղոսը կարող է անցնել արքայազն Հարրին, որը արքայազն Չարլզի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու անմիջական ժառանգորդի երկրորդ որդին է, որը կզբաղեցնի գահը նրա մահից հետո: Մյուս հավանական թեկնածուն արքայազն Ուիլյամի 2-ամյա որդին՝ արքայազն Լուին է, թագուհու ծոռն ու Հարիի զարմիկը։
Արքայազն Էնդրյուն ընկերացել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ, ով հարուստ եւ ազդեցիկ մանկապիղծներին մատակարարել է անչափահաս աղջիկներով: Էփշտեյնի զոհերից մեկը պնդում էր, որ նա բազմիցս ստիպել է նրան սեռական հարաբերություն ունենալ Էնդրյուի հետ, երբ նա ընդամենը 17 տարեկան էր: «Բի-բի-սի»- ին տված հարցազրույցում Էնդրյուն հերքել է բոլոր մեղադրանքները և անվանել է է Էփշտեյնի պահվածքն անպատշաճ։ Անհաջող արդարացումները միայն ուժեղացրել են սկանդալը։ Արդյունքում արքայազն Էնդրյուն ստիպված է եղել վայր դնել լիազորությունները եւ ժամանակավորապես ստվերում մնալ։
Կարծիքներ