ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը արյան վարակով հոսպիտալացվել է
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը արյան վարակման պատճառով հոսպիտալացվել է Կալիֆոռնիա նահանգում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
«Սա արյան մեջ վարակ է, որը հայտնի է որպես սեպսիս», - ասել է հաղորդավարը եթերում ՝ հավելելով, որ ԱՄՆ նախկին նախագահին հակաբիոտիկներով բուժում է նշանակվել: Ինչպես հաղորդավարը նկատեց, հիվանդությունը ախտորոշվել է վաղ փուլում, որի արդյունքում հիվանդի մարմինը լավ է արձագանքում թերապիային:
Իր հերթին, Քլինթոնի խոսնակ Անխել Ուրենիան տեղեկացրել է, որ 75-ամյա Ամերիկայի նախկին առաջնորդը, որը երկու օր հիվանդանոցում էր, այժմ առողջանում է: «Նախագահ Քլինթոնը երեքշաբթի երեկոյան ընդունվեց UCLA բժշկական կենտրոն: Նա ապաքինվում է, լավ տրամադրություն ունի և շնորհակալ է բժիշկներին, բուժքույրերին և անձնակազմին գերազանց բժշկական օգնության համար»,-գրել է Ուրենիան:
Կարծիքներ