Ավստրալիայում գրանցվել է երկրի պատմության ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը
Ավստրալիայի Մելբուրն քաղաքի մոտակայքում սեպտեմբերի 22-ին գրանցվել է 6 մագնիտուդով երկրաշարժ՝ ամենաուժեղը երկրի պատմության ընթացքում: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, դրա հետցնցումը կազմել է 4 մագնիտուդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:
Ավստրալիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում գրանցված երկրաշարժի հետևանքով վնասվել են շենքեր ու շինություններ, ցնցումները գրանցվել են նաև հարակից քաղաքներում:
«Մենք տեղեկություններ չունենք լուրջ վնասվածքների կամ մահերի վերաբերյալ, և սա լավ նորություն է: Հուսով ենք, որ լավ նորությունները շարունակական կլինեն»,- Վաշինգտոնում լրագրողներին ասել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:
Կարծիքներ