ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ լիովին պատվաստվել Է ավելի քան 123,8 մլն մարդ
ԱՄՆ-ում բնակչության իմունացման արշավի շրջանակներում արդեն օգտագործվել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 274 մլն 411 հազար 901 չափաբաժին: Այդ մասին հաղորդել են Հիվանդությունների վերահսկողման եւ կանխարգելման կենտրոնները:
Դրա հետ մեկտեղ 157 մլն 827 հազար 208 մարդ ստացել Է, առնվազն, սահմանված երկու չափաբաժնից մեկը, 123 մլն 828 հազար 224 մարդ պատվաստվել Է լիովին, նշվում Է հաղորդագրության մեջ:
Միացյալ Նահանգներում կիրառվում են Moderna-ի եւ Pfizer-ի պատվաստանյութերը, որոնցով իմունացման համար պահանջվում Է երկու չափաբաժին, ինչպես նաեւ Johnson & Johnson-ի միանգամյա պատվաստանյութը: Ավելի վաղ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողման եւ կանխարգելման կենտրոնը հայտարարել Էր, որ ամերիկացիները, որոնք ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները, կարող են դիմակներ կրելուց հրաժարվել գրեթե բոլոր դեպքերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ