Վրաստանն ապրիլին չինական Sinopharm պատվաստանյութ կստանա

Վրաստանն ապրիլին չինական  Sinopharm պատվաստանյութ կստանա

Վրաստանն ապրիլին կստանա չինական  Sinopharm պատվաստանյութի 100 հազար չափաբաժին:

Ներկայումս երկրին հասանելի է միայն 2 տեսակի պատվաստանյութ` AstraZeneca և Pfizer. բնակիչները (առայժմ միայն բուժաշխատողներն ու 65-ն անց անձինք) հնարավորություն ունեն ընտրել՝ որով պատվաստվել:

Ըստ վարակաբան Ամիրան Գամկրելիձեի` Sinopharm-ը չինական հայտնի ընկերություն է, որի պատվաստանյութն արդեն ընդունել են միլիոնավոր չինացիներ, պատվաստվում են նաև Սերբիայում,Արաբական  Էմիրություններում, Հունգարիայում և ալ երկրներում:

SinoPharm-ը մշակվել է Վուհանում, բիոլոգիական մթերքների ինստիտուտի և մանրէաբանական ինստիտուտի համագործակցությամբ:  Ըստ արտադրողի` դեղամիջոցը միջանկյալ արդյունքերով ցույց է տվել  79,3% արդյունավետություն:

Այս պահին Sinopharm-ով պատվաստում ընթանում է Չինաստանում, Թուրքիայում, Բելառուսում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Բահրեյնում, Հունգարիայում, այլ երկրներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում