«Արարատը» հունգարական «Ֆեհերվարի» հետ ոչ-ոքի խաղաց. Կոնֆերենցիաների լիգա
Երևանի «Արարատը» հաջողությամբ մեկնարկեց նորաստեղծ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Որակավորման առաջին փուլի շրջանակում կայացած առաջին խաղում մեր թիմը հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց հունգարական «Ֆեհերվարի» հետ:
Հիմնական իրադարձությունները ծավալվեցին հանդիպման վերջում: 84-րդ րոպեին տանտերերի գերմանացի պաշտպան Մարսել Հեյստերը բացեց հաշիվը: Մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին «Արարատի» սերբ կիսապաշտպան Դիմիտրի Պոբուլիչը հեռահար հուժկու հարվածով խփեց պատասխան գոլը:
Այդպիսով, թիմերի առաջին խաղում գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 1:1: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին, Գյումրիում: Հաղթողը կմտնի հաջորդ փուլ, իսկ ոչ-ոքիի դեպքում կնշանակվի լրացուցիչ ժամանակ:
Կարծիքներ