Բուժումից հետո Ռուսաստան վերադառնալու Նավալնիի ծրագրերի մասին. New York Times
Ալեքսեյ Նավալնին ասել է, որ ապաքինվելուց հետո պլանավորում է վերադառնալ Ռուսաստան և շարունակել իր նախկին գործունեությունը, հայտնում է New York Times-ը:
Երկուշաբթի օրը Բեռլինի Charite կլինիկան տեղեկացրեց, որ Նավալնիի վիճակը բարելավվում է, օդափոխիչներն անջատած են և նա կարող է անկողնուց դուրս գալ:
Ըստ New York Times-ի` Նավալնին «լիովին հասկանում է, թե ինչ վիճակում է գտնվում, ինչ է տեղի ունեցել իր հետ և նա այժմ որտեղ է գտնվում»:
Բեռլինում Ռուսաստանի դեսպանատունը սպասում է, որ գերմանական կողմը արագ պատասխանի գլխավոր դատախազության, օգոստոսի 27-ին Նավալնիի գործով իրավաբանական օգնություն ստանալու խնդրանքին:
Կարծիքներ