Պետք է կարողանանք մեր պետության մեջ բոլոր երեխաների համար ապահովել իմաստալից զբաղվածություն. ՀՀ ՄԻՊ

Պետք է կարողանանք մեր պետությունում բոլոր երեխաների համար ապահովել իմաստալից զբաղվածություն, ինչն առանցքային նշանակություն ունի յուրաքանչյուր երեխայի զարգացման և անվտանգ միջավայրի ապահովման տեսանկյունից։
Այս մասին մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
«Պակաս առանցքային չէ մեկս մյուսին սեր ու մարդկային ջերմություն փոխանցելու և մեր օրինակով միջավայրը փոխելու կարևորությունը։ Ի վերջո, փոփոխություններն իրականություն են դառնում ոչ թե կարծիքների, այլ իրական օրինակ դառնալու շնորհիվ։
Իսկ երեխաներից սովորելու շատ բան ունենք առաջին հերթին պահը զգալու և պարզ բաներից երջանկանալու առանձնահատկությունը»,- նշել է ՄԻՊ-ը:
Կարծիքներ