Թուրքական դատարանը վճռել է շարունակել անազատության մեջ պահել Օսման Քավալային
Դեկտեմբերի 23-ին Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը վճռել է շարունակել անազատության մեջ պահել թուրք գործարար և հայտնի իրավապաշտպան Օսման Քավալային, որը դատապարտվել է 2013 թվականի ամռանը տեղի ունեցած Գեզիի այգու հակակառավարական ցույցերի գործով։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։
Սա եղել է թուրքական դատարանի առաջին վճիռը, որը կայացվել է Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումը չկատարելու համար Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսելու մասին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հայտարարությունից հետո։
Հիշեցնենք, որ Թուրքիայում հայտնի գործիչ Օսման Քավալան կալանավորվել է 2017 թվականին։
Կարծիքներ