Գերմանիայում արձանագրվել է «Օմիկրոն» հիմնամանրէից մահացության առաջին դեպքը
Գերմանիայում մահացել է կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէով վարակված առաջին հիվանդը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:
Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ մահացածի տարիքը 60-79 սահմաններում էր: Նշվում է, որ Գերմանիայում նոր հիմնամանրէով վարակման 810 դեպք է արձանագրվել:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ դիտարկում է երկրում «Օմիկրոն» հիմնամանրէի տարածմամբ պայմանավորված նոր «լոքդաուն» սահմանելու հավանականությունը:
Հիշեցնենք, որ «Օմիկրոն» հիմնամանրէն առաջին անգամ հայտնաբերվել է նոյեմբերի վերջերին Աֆրիկայի հարավային երկրներում: Այն արդեն տարածվել է ավելի քան 100 երկրում:
Կարծիքներ