ԱՄՆ-ի և Կուբայի ներկայացուցիչները Վաշինգտոնում քննարկել են միգրացիոն խնդիրները
ԱՄՆ-ի և Կուբայի պաշտոնյաները հինգշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպում են անցկացրել՝ քննարկելու միգրացիոն հարցերը և այս ոլորտում ԱՄՆ-Կուբայի պայմանավորվածությունների կատարումը:
Հանդիպումը երկրների միջև առաջին բարձր մակարդակի շփումն էր Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։
Վաշինգտոնը նշում է, որ «Կուբայի և ԱՄՆ-ի միջև անվտանգ, օրինական և կանոնավոր միգրացիայի ապահովումը Միացյալ Նահանգների և Կուբայի միջև փոխադարձ շահն է»: Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին մայիսին Հավանայում դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատանքը վերսկսելու մասին՝ կուբացիներին ամերիկյան վիզաների տրամադրումը վերսկսելու համար։
Կարծիքներ