Նիկոլ Փաշինյանը լեգենդար Կոմանդոսին հետմահու շնորհված Հայաստանի Ազգային հերոսի կոչումը հանձնել է նրա որդուն

Նիկոլ Փաշինյանը լեգենդար Կոմանդոսին հետմահու շնորհված Հայաստանի Ազգային հերոսի կոչումը հանձնել է նրա որդուն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ լեգենդար Կոմանդոսին հետմահու շնորհված Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչումը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադեւոսյանին։

 

«Սա հարգանքի, գնահատանքի շատ կարևոր ու արժանի տուրք է ոչ միայն անձամբ Արկադի Տեր-Թադեւոսյանին, այլև Արցախյան ազատամարտի ու ընդհանրապես Հայրենիքի պաշտպանության գործին նվիրված մեր բոլոր հայրենակիցներին»,- ասված է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում