Ադրբեջանը՝ որպես ագրեսոր պետություն, չի արժանացել միջազգային հանրության կողմից պատժամիջոցի. Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ևս մեկ գրառում է արել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու տեղի ունեցող իրադարձություններին:
«Ադրբեջանը շարունակում է չհիմնավորված չարդարացված ագրեսիան Հայաստանի դեմ, քանի որ Ադրբեջանը՝ որպես ագրեսոր պետություն, չի արժանացել միջազգային հանրության կողմից պատժամիջոցի և պատշաճ դատապարտման»,-գրել է Մարուքյանը։
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
Կարծիքներ