Ինչ է քննարկվել Բեռլինում. Հայկ Կոնջորյանը մանրամասներ է հայտնել
Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մանրամասներ է հայտնել Գերմանիա կատարած այցից:
Հունիսի 27-ին Բեռլինում աշխատանքային նախաճաշի շուրջ քննարկում է տեղի ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Ազատ Դեմոկրատներ խմբակցության պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի, ինչպես նաև ֆորումի այլ անդամների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել Սոցիալ-Դեմոկրատական խմբակցությունից Յոհաննես Շրափսը, Կարամբա Դիաբին, Քրիստոնեա-Դեմոկրատական խմբակցությունից Կնուտ Աբրահամը, Կանաչների խմբակցությունից Տաբեա Ռոյսները և այլք:
«Քննարկեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հանդիպման առանցքում էին ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Քննարկվեցին Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի և դիմակայունության ամրապնդման հարցերը»,- գրել է Կոնջորյանը:
Կարծիքներ