Քաղաքացին այգում պարկով զենք-զինամթերք է թողել
Հունիսի 27-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչն իր մոտ պահում է զենք և զինամթերք։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, քրեական հետախույզները բացատրական աշխատանքներ են իրականացրել, որի շնորհիվ այդ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ Թաթուլ Կրպեյանի անվան այգում ինքը պարկով զենք-զինամթերք է թողել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում այգում հայտնաբերել են կասկածելի պարկը։ Փրկարար ծառայության սակրավորները վնասազերծել են պարկը, որում առկա է եղել 65 հատ 5, 45, 26 հատ 7․62 տրամաչափի փամփուշտ, 1 հատ ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 1 հատ РГД-7 նռնակ և 1 հատ ծխաձայնային նռնակ, իրենց պայթուցիչներով և հանձնել ոստիկաններին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Կարծիքներ