Վանուատուի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վանուատուի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Վանուատուի մայրաքաղաք Պորտ Վիլա քաղաքից 193 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է 35,9 հազար մարդ։ Օջախն ընկած էր 80 կմ խորության վրա։
Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ