Ռաիսին ասել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը»

Ռաիսին ասել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը»

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», որոնք կարող են ստիպել ցանկացածին քայլեր ձեռնարկել: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։

«Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները հատել են կարմիր գծերը, ինչը կարող է ստիպել բոլորին քայլեր ձեռնարկել: Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, սակայն նրանք շարունակում են լայն աջակցություն ցուցաբերել Իսրայելին»,- ասվում է ուղերձում։

Ավելի վաղ «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել էր , որ Իրանը չի հետևի Պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելու ԱՄՆ-ի նախազգուշացումներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում