Գյումրիում ավտոտնակի պատին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 30-ին, ժամը 16:40-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոտնակի պատին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։
Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային. նա հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Կարծիքներ