Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն այցելել է Ռուսաստանի Դաշնություն

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն այցելել է Ռուսաստանի Դաշնություն

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը փետրվարի 12-16-ն աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն։

Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել հասարակական, քաղաքական, փորձագիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում