Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մելիայի ձերբակալության մասին
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին այսօր խորհրդարանում հայտարարել է ընդդիմության «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիային ձերբակալելու մասին:
Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 17-ին որոշում էր կայացրել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային մայրաքաղաքում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալելու մասին:
Հաջորդ օրը,փետրվարի 18-ին, դատարանի որոշումն իրականցնել արգելեցին կուսակցության գրասենյակի մոտ հավաքված Մելիայի համակուսակիցները: Երեկոյան Մելիայի ձերբակալությունը հետաձգվեց՝ վարչապետ Գախարիայի հրաժարականի պատճառով: Վերջինս լքել էր պաշտոնը՝ համակուսակիցների հետ Մելիայի ձերբակալության հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով:
«Օրենքը պետք է կատարվի: Մեր երկրում պետք է լինի կարգապահություն: Բոլոր մարդիկ ու կազմակերպությունները, որոնք ժամանակավորապես դուրս են եկել Սահմանադրւթյունից ու սահմանադրական կարգից, պետք է վերադառնան օրենքի շրջանակներ: Ես դրա երաշխիքը տալիս եմ»,- հայտարարել է վարչապետի թեկնածու Ղարիբաշվիլին:
Կարծիքներ