ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում կրճատվել են 3,74 մլն բարելով

ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում կրճատվել են 3,74 մլն բարելով

Ամերիկայի Միացյալ Նահանգներում  նավթի առևտրային պաշարները նախորդ շաբաթ նվազել են 3,74 մլն բարելով ՝ մինչև 469,95 մլն բարել: 

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը՝ այս մասին հաղորդել Է երկրի Էներգետիկայի նախարարությունը:

Ըստ աղբյուրի՝ բենզինի ապրանքային պաշարները նվազել են 4,12 մլն բարելով և կազմել 222,58 մլն բարել:Թորվածքների առևտրային պաշարները նվազել են 3,63 մլն բարելով ՝ մինչեւ 113,05 մլն բարել։

Փորձագետներն ակնկալում էին նավթի պաշարների նվազում 1,7 միլիոն բարելով, բենզինի պաշարների նվազում 2 միլիոն բարելով և թորման պաշարների անկում 1 միլիոն բարելով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում