Մահացել է Պակիստանի ատոմային ռումբի հայրն ու «աշխարհի ամենավտանգավոր մարդը»
Կորոնավիրուսի հետեւանքներից մահացել է միջուկային ֆիզիկոս Աբդուլ Քադիր Խանը, ով համարվում էր Պակիստանի միջուկային ծրագրի հայրը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Արեւմտյան հետախուզության աշխատակիցները նրան անվանում էին «աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից մեկը», քանի որ նա ատոմային ռումբ ստեղծելու տեխնոլոգիան փոխանցել է Հյուսիսային Կորեային, Իրանին եւ Լիբիային:
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ երկիրը կորցրել է «ազգային հերոսի»: «Մեր ժողովուրդը սիրում էր նրան, քանի որ նրա շնորհիվ էր, որ մենք միջուկային զենք ստացանք», - Twitter- ում գրել է Պակիստանի կառավարության ղեկավարը:
85 -ամյա Աբդուլ Քադիր Խանը նախկինում հոսպիտալացվել էր կորոնավիրուսի պատճառով:
Կարծիքներ