Նոր ազգային ավիաընկերության անվանումը որոշվելու է քաղաքացիների կողմից՝ բաց մրցույթի միջոցով

Նոր ազգային ավիաընկերության անվանումը որոշվելու է քաղաքացիների կողմից՝ բաց մրցույթի միջոցով

ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիայի» միջև կնքված համաձայնագրով ստեղծվում է հայկական նոր ազգային ավիաընկերություն: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Համաձայնագրի տորագրման արարողությանը մասնակցել է նաեւ Տիգրան Ավինյանը։

Ավիաընկերության անվանումը որոշվելու է ՀՀ քաղաքացիների կողմից բաց մրցույթի միջոցով, որը մեկնարկում է այսօր։ Մասնակցել ցանկացողները կարող են ավիաընկերության անվանման իրենց առաջարկությունները 4 շաբաթվա ընթացքում ուղարկել [email protected] հասցեին, ինչպես նաև՝ Armenian National Interests Fund ֆեյսբուքյան էջին:

Նշվում է, որ առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. օգոստոսի 14-ն է, ինչից հետո ընկերության տնօրենների խորհուրդը կընտրի վերջնական անվանումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում