Շիրակի և Սյունիքի մարզերի ընդհանուր իրավասության դատարանների նախագահներ են նշանակվել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գոռ Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Հարությունյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում:
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Նապոլեոն Օհանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-103 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում:
Կարծիքներ