Ժորա Համազարյանը պարտվել է վարկանիշային մենամարտում
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն Ժորա Համազարյանը պարտություն է կրել վարկանիշային մենամարտում։
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած բրիտանական Siesta Boxing Promotion-ի երեկոյում 10 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ պարտվել է դաղստանցի Արսլան Մագոմեդովին։
24-ամյա գյումրեցի բռնցքամարտիկի թիմի անդամի խոսքով, Ժորա Համազարյանը համաձայն չէ պարտության հետ։
«Տեսագրությունն ենք խնդրել։ Վիճարկելի դրվագ կար 6-րդ ռաունդում։ Հարկ եղած դեպքում կբողոքարկենք»,- ասաց բռնցքամարտի ներկայացուցիչը։
Կարծիքներ