Մեծ Բրիտանիայում ստեղծել են Հեռանկարային հետազոտությունների եւ գյուտերի գործակալություն

Մեծ Բրիտանիայում ստեղծել են Հեռանկարային հետազոտությունների եւ գյուտերի գործակալություն

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Հեռանկրային հետազոտությունների եւ գյուտերի գործակալություն (The Advanced Research & Invention Agency, ARIA) առաջավոր, ռիսկային եւ թանկարժեք գիտական հետազոտությունների համար: Գործակալության բյուջեն կկազմի 800 միլիոն ֆունտ ստելինգ (գրեթե 1,1 միլիարդ դոլար), գրել է Մեծ Բրինտանիայի Գործարարության, էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության նախարարությունն իր կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Կազմակերպությունը կգլխավորեն աշխարհի առաջատար գիտնականները, որոնք կորոշեն հետազոտությունների ոլորտը եւ կֆինանսավորեն դրանք առանց բյուրոկրատական արգելքների, ասված է հաղորդագրության մեջ:

Երկրի կառավարությունում հուսով են, որ ARIA-ն կօգնի ամրապնդելու Մեծ Բրիտանիայի՝ ոպես առաջատար գիտական տերության դիրքերը եւ կօգնի վերականգնելու տնտեսությունը նորաստեղծությունների հաշվին: Նոր գործակալությունն, ինչպես սպասվում է, կսկսի լրիվ ուժով աշխատել 2022 թվականի վերջին: Առանձին գիտահետազոտական ստորաբաժանում է ստեղծվում այն մոդելներով, որոնք հաջող են եղել այլ երկրներում, այդ թվում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Հեռանկարային հետազոտական նախագծերի վարչության մոդելով: Վարչությունը, որը նպատակ էր դրել ամերիկյան զինված ուժերի տեխնոլոգիական գերազնացության պահպանումը, հիմնվել է 1957 թվականի հոկտեմբերին ԽՄՀՄ-ի կողմից Երկրի առաջին արհեստական արբանյակի արձակումից հետո շատ չանցած, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում