«Փառքի անկյուններ»՝ Շիրակի մարզի դպրոցներում

«Փառքի անկյուններ»՝ Շիրակի մարզի դպրոցներում

Հայոց բանակի կազմավորման 30-ամյա հոբելյանին ընդառաջ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարականով մարզի այն դպրոցներում, որտեղ դեռ չկային, բացվել են «Փառքի անկյուններ»՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում հերոսացած զինվորների։

Աշակերտների հայրենասիրական դաստիարակությունը բարձրացնելու, ամենաթանկը՝ կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը վառ պահելու համար «Փառքի անկյուններից» զատ դպրոցների բակերում ու դպրոցամերձ տարածքներում գարնանը կհիմնվեն «Հավերժության պուրակներ»՝ խորհրդանշական 44 ծառերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում