Լիտվացի պատգամավորը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների կապակցությամբ
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը այդ երկրի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Յուզաս Բերնատոնիսին է ներկայացրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Լիտվայի Սեյմի պաշտոնական կայքում:
Դեսպանի հետ հանդիպման ընթացքում Բերնատոնիսն իր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում առկա իրավիճակը:
Կարծիքներ