Արցախից պաշտոնական հրավեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին
Արցախի խորհրդարանի խմբակցությունները պաշտոնական հրավեր կուղարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին: Նման որոշում է կայացվել խորհրդարանի նիստի ընթացքում:
Պատգամավորներն արձանագրել են, որ Ստեփանակերտը եռանախագահների այցին սպասում է 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից:
Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ այցը մինչև օրս չի կայացել, քանի որ դրան խոչընդոտում է պաշտոնական Բաքուն:
Արթուր Թովմասյան, Արցախի ԱԺ նախագահ - Արցախում հնարավոր է խաղաղություն միայն ու միայն այն դեպքում, երբ Արցախի հարցը քաղաքական լուծում կստանա:
Կարծիքներ