Ճապոնիան Ուկրաինային 102 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի
Ճապոնիայի կառավարությունը Ուկրաինային 13 միլիարդ իեն (մոտ 102 միլիոն դոլար) օգնություն կտրամադրի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը:
«Այսօր կառավարության նիստում Ճապոնիայի կառավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 13 մլրդ իենի չափով օգնության վերաբերյալ: Դրանք արտոնյալ միջոցներ են մեր երկրի, մեր ժողովրդի առաջնահերթ կարիքները ֆինանսավորելու համար»,-հայտնել է Շմիգալը, որի տեսաուղերձը հրապարակվել է վարչապետի Տելեգրամ ալիքում:
Նա նաև նշել է, որ ֆինանսական օգնության մասին բանակցությունները Ուկրաինան վարում է բոլոր մակարդակներում եւ բոլոր նրանց հետ, ովքեր կարող են և պատրաստ են օգնել:
Կարծիքներ