3 արծաթե և 11 բրոնզե մեդալ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունից
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 3 արծաթե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում ապրիլի 4-5-ն անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում:
Մրցումային առաջին օրն արծաթե մեդալակիրներ են դարձել Արթուր Մանուկյանը (64 կգ), Դավիթ Հովսեփյանը (58 կգ) և Կառլեն Մահինյանը (71 կգ), իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Կարեն Սարգսյանը (58 կգ), Արթուր Հակոբյանը (79 կգ), Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ), Իռենա Պետրոսյանը (54 կգ), Արփինե Մնացականյանը (54 կգ) և Սրբուհի Հովակիմյանը (59 կգ):
Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 5-ին, Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալ է նվաճել 98 կգ քաշային Արման Ավանեսյանը:
Հայ սամբիստներից բրոնզե մեդալակիրներ են դարձել Նարեկ Գոգինյանը (58 կգ), Համլետ Սուքիասյանը, Սարգիս Վարդանյանը (79 կգ), Վասակ Բարսեղյանը (71 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ)։
Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում 5-րդն է՝ նվաճած 14 մեդալով (մեկական արծաթե և բրոնզե մեդալ էլ նվաճել են փախստականների հավաքականում հանդես եկած երկու հայ սամբիստ):
Նշենք՝ աշխարհի գավաթի խաղարկությանը 13 թիմերի ավելի քան 200 մարզիկներ են մասնակցել:
Կարծիքներ