Արմեն Գրիգորյանը Չարլզ Ֆրիսի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) խաղաղության, անվտանգության և պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին և քննարկել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:
Հանդիպմանը քննարկվել է նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:
Կարծիքներ