Եվրոպայում սաստիկ ցրտի պատճառով պահեստարաններում սպառվում են գազի պաշարները
Եվրոպայում անոմալ ցուրտ եղանակը սկսել է սպառել ստորգետնյա պահեստներում գազի պաշարները, ներկայում այնտեղից 27,6 %-ով ավելի վառելիք է ծախսվել, քան նախորդ տարի: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը` հղում տալով «Գազպրոմ»-ին:
Ռուսաստանի գազի մենաշնորհային ընկերությունը պարզաբանել է, որ խոսքը 55.5 միլիարդ խորանարդ մետր գազի մասին է:
«Փետրվարին Եվրոպան ծածկած սառցապատ մթնոլորտային ճակատը հանգեցրել է ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարների սպառմանը: Ըստ Gas Infrastructure Europe-ի, եվրոպական օբյեկտներում գազի պաշարները 40 %-ից ցածր են, չնայած միայն 11 օր առաջ այդ մակարդակը մոտ 50 տոկոս էր»,-նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
«Գազպրոմում» եզրափակել են, որ ստեղծված իրավիճակը դրականորեն կազդի ռուսական գազի պահանջարկի վրա:
Կարծիքներ