Քարի հանքում էքսկավատորով աշխատանքներ կատարող վարորդը դի է հայտնաբերել

Քարի հանքում էքսկավատորով աշխատանքներ կատարող վարորդը դի է հայտնաբերել

Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 136 հասցեում գործող քարի հանքում էքսկավատորով աշխատանքներ կատարող վարորդը դի է հայտնաբերել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ,րկարարները անանցանելի ու դժվար վայրից դին դուրս են բերել և մոտեցրել դիատարին:

Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 55-ամյա Հայկ Ո.-ն էր:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում