ԵՄ երկրներն իրավունք ունեն գնելու ցանկացած պատվաստանյութ․ Եվրահանձնաժողով
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրներն ունեն օրինական բոլոր իրավունքները ձեռք բերելու ռուսական կամ չինական պատվաստանյութ։
«ԵՄ անդամ երկրները՝ իրավաբանական տեսանկյունից ունեն իրավունք գնելու պատվաստանյութ մատակարարներից, որոնք չեն մտնում պատվաստանյութերի նախնական պատվերների եվրոպական փաթեթում»,-նրա խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
Մամերն ընդգծել է, որ նման դեպքերում ԵՄ երկրներն անձամբ պատասխանատվություն կկրեն այդ պատվաստանյութերի կիրառման բոլոր հետևանքների համար։
Կարծիքներ